Երևանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանը մինչև հեղափոխությունը արցախասեր էր, և երբ Ալիևը խոսում էր փոխզիջման մասին, ուղիղ տեքստով Ալիևին Ավինյանը առաջարկում էր՝ «փոխզիջումս ուտես»։
Հիմա, երբ Ավինյան Տիգրանը 9 տոկոս ձայնով ղեկավարում է մեր հանրապետության մայրաքաղաքը, այլևս չի հուզվում փոխզիջում բառից, ավելին, չի հուզվում, որ իր ղեկավարած Երևանի քույր քաղաք համարվող Ստեփանակերտը ամբողջ Արցախով հայաթափված է, նույնիսկ Տիգրան Ավինյանը չի հուզվում, երբ Նիկոլ Փաշինյանն ամենաբարձր ամբիոնից հայտարարում, որ Տիգրանաշենը ադրբեջանական տարածք է։
Ահա 9 տարվա ընթացքում պաշտոնը ինչպիսի փոխակերպման է ենթարկել Տիգրան Ավինյանին։
ArmLife.am






