Search
Close this search box.

Տիգրան Հեքեքյանն ազատվել է պաշտոնից

Երևանի քաղաքապետի՝ օգոստոսի 16-ի որոշմամբ՝ Տիգրան Հեքեքյանն ազատվել է «Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 3-րդ մասի 4-րդ կետով, 112-րդ հոդվածով, 130-րդ հոդվածի 1-ին մասով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետով, 5-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հիմք ընդունելով Տիգրան Հեքեքյանի դիմումը՝ 1. Տիգրան Արտյոմի Հեքեքյանին՝ 2024 թվականի օգոստոսի 14-ից ազատել «Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ աշխատանքային վերջին օր համարելով 2024 թվականի օգոստոսի 14-ը»,- նշված է որոշման մեջ։ Այն ստորագրել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող Արմեն Փամբուխչյանը։

Քաղաքապետի մեկ այլ որոշմամբ՝ Գարիկ Ռոբերտի Նազարյանը 2024 թվականի օգոստոսի 15-ից նշանակվել է «Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնում՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցվելը: