ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Արարատ-Արմենիա-2013»-ի պատանի ֆուտբոլիստները Սոչիում արծաթե մեդալ նվաճեցին

Aysor.am-ը գրում է․ «Արարատ-Արմենիա-2013» թիմը, մարզիչ Արթուր Եդիգարյանի գլխավորությամբ, ապրիլի 8-ից 14-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում մասնակցել է միջազգային մանկապատանեկան «SIRIUS CUP 2026» ֆուտբոլային մրցաշարին:

Ծավալված թեժ պայքարի արդյունքում «Արարատ-Արմենիա-2013»-ի սաները տոնել են 5 հաղթանակ, կրել ընդամենը մեկ պարտություն՝ զբաղեցնելով պատվավոր 2-րդ հորիզոնականը և արժանանալով արծաթե մեդալի։

Առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Միհրան Բադիշյանը:
Առաջնության լավագույն կիսապաշտպան է ճանաչվել Ալեն Ադամյանը:
Առաջնության լավագույն հարձակվող է ճանաչվել Լևոն Ալեքսանյանը:

Պատանի ֆուտբոլիստների շնորհիվ հայկական եռագույնը ևս մեկ անգամ ծածանվեց երկրի սահմաններից դուրս:

Թիմային աշխատանքը, կամքն ու ձգտումը տալիս են սպասված արդյունքը։

Շնորհավորում ենք «Արարատ-Արմենիա-2013» թիմին, պատանի ֆուտբոլիստներին մաղթում նորանոր հաջողություններ ու հաղթանակներ։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։