Համացանցում հայտնվել են կադրեր՝ նախօրեին Մերձավան համայնքի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա իրականացված զինված հարձակումից:
Մերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալված են: Այս մասին հայտնել են ՔԿ-ից։
Հիշեցնենք՝ որ երեկ զինված հարձակում է եղել Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, կա 1 զոհ, 1 վիրավոր: