Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա, նամակներ դեսպանատներին

Please enter a valid URL

Բաքվում պահվող գերիների, անհետ կորածների ընտանիքներին թողել ենք իրենց ցավի հետ մենակ, Հայաստանի պետական օղակները ձեռքները լվացել են այս ընտանիքների խնդիրից, ցավից։ Այս մասին ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով հերթական ակցիայի ընթացքում ասաց «Համահայկական ճակատ» շարժման անդամ, «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Ռուզաննա Ստեփանյանը։

«Չկա շաբաթ, որ այս ընտանիքները մի կառույցից մյուսը չգնան, նրանց ամեն օր տանում բերում են, ասում են՝ մի խոսեք, մի բարձրաձայնեք»,-ասաց նա։

Ստեփանյանը տեղեկացրեց, որ հետևողականորեն զբաղվել են այս խնդրով և որ այսուհետ իրենք ուժեղացնելու են ճնշումը կառավարության վրա, քանի որ տեղեկություն ունեն, որ մինչև ամսվա վերջ Նիկոլ Փաշինյանը գնալու է Նյու Յորք, հանդիպելու ՄԱԿ-ի ասամբլեայի գլխավոր քարտուղարին։

Նա նաև հայտնեց, որ անհետ կործաների և գերիների խնդրով 20 օր առաջ նամակներ է հանձնել ՄԱԿ-ի գրասենյակ։ «Ինձ ընդունել են ու ասել, որ այս պահին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանձնակատարը հասցրել է խոսել Բաքվում իր գործընկերոջ հետ, այնտեղից էլ արձագանքել են՝ Բաքուն էլ պահանջում է իր անհետ կորածներին։

«Այնուհետև ՄԱԿ-ի գրասենյակի հանձնակատարը դիմել է ՄԱԿ-ի ասամբլեայի մարդու իրավունքների գծով հանձնակատարին, պահանջել քննության առարկա դարձնել Հայաստանից 100-ավոր անհետ կորածների, ռազմագերիների խնդիրը։ Միաժամանակ ՄԱԿ-ի գրասենյակից տեղեկացրել են, որ իրենք այս պահին բանակցում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, հանդիպման ժամանակ ձեռք բերեված բոլոր արդյունքները նամակի տեսքով նորից առաջիկայում կփոխանցեն ինձ»,- ասաց նա։

Ստեփանյանը նաև տեղեկացրեց, որ նամակով դիմել են նաև անհետ կորածների խնդրով զբաղվող միջազգային կոմիտեի, որը բացառապես զբաղվում է անհետ կորածների հարցերով ու կարող է նաև այցելել Բաքվի բանտեր ու հստակ տեղեկություն ստանալ, թե քանի հայ ռազմագերիների կան այնտեղ։