Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր տեղի է ունցել Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը։ Գործով դատավոր Գևորգ Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել՝ բավարարելով փաստաբանների միջնորդությունը։
Գևորգ Մանուկյանն իր խոսքում նշել է, որ վարույթի նյութերում առկա տվյալների համաձայն, թմրանյութի չհյատնաբերման փաստի առթիվ պաշտոնեական անփութության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ քննիչների կողմից պաշտոնեական անփութություն թույլ տալու ենթադրյալ հանցանքի կապակցությամբ։





