«Վերջին շրջանում մի քանի անգամ հայտնվեցիք մամուլի ուշադրության կենտրոնում՝ ձեր գրած մեկնաբանությունների պատճառով։ Հիմա եթե ԱԺ-ում լարված իրավիճակ ստեղծվի, կհայհոյե՞ք»,- լրագրողը դիմեց ՔՊ-ական պատգամավոր, Գյումրում ավագանու նախկին անդամ Սարիկ Մինասյանին։ «Չէ, կանիծեմ»,- կատակեց Մինասյանը և շարունակեց․ «ԱԺ նախագահի թեկնածուն հայտարարեց մեր դիրքորոշումը, եթե մեր ընդդիմությունը ընդունի՝ շատ լավ, չի ընդունի՝ կգործենք հայելային կարգով․ լավին լավ, վատին վատ»։ «Այսինքն՝ ծեծին ծեծո՞վ եք պատասխանելու»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ նորընտիր պատգամավորը նշեց․ «Չեմ կարծում, որ այստեղ որևէ մեկը կա, ով կարող է ինձ ծեծել, դեռ այդպիսի մարդ չի եղել։ Կարմիր գծերը որևէ մեկս չենք անցնելու»։





