ՏԵՍԱՆՅՈւԹ. Քիչ առաջ բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը. նա մանկահասակ երեխաներ ունի

Քիչ առաջ բերման ենթարկվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։ Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց նույն կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Գոհար Ղումաշյանը նորածին երեխայի մայր է, էլ չբացատրենք, թե ինչ անհեթեթ ու ապօրինի հիմքերով  է գործընկերուհոս նկատմամբ նման ճնշումը։ Հերթական վախերի դրսևորումն է։ Հիմա մենք ուղևորվում ենք դեպի Մոսկովյան 1 հասցե»,– ասաց նա։

Իր հերթին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը հայտարարել է. «Հիմա գտնվում եմ հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց, անհեթեթ հոդվածով, քիչ առաջ ձերբակալեցին մեր ընկերոջը՝ Ղումաշյան Գոհարին։ Ուզում եմ նշել, որ Ղումաշյան Գոհարի փոքրիկը 40 օրականից վերջերս նոր դուրս է եկել։ Սա է պատկերը այս վախկոտ իշխանությունների, ընկնում են անգամ կանանց հետևից, ապօրինի ձերբակալություններով։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։