ՏԵՍԱՆՅՈւԹ․ Բաշ Ապարանի հերոսամարտի ոգին այսօր էլ շարունակում է միավորել սերունդներին՝ փոխանցելով ուժ, հավատ ու վստահություն․ հավատ, որ միասնական հայ ժողովուրդը դեռ շատ հաղթանակներ է կերտելու․ Ծառուկյան

Մայիսի 28-ը մեր ժողովրդի փառքի, հաղթանակի ու միասնականության օրն է։
Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում կերտված հաղթանակները դարձան մեր պետականության վերածննդի հիմքը՝ ապացուցելով, որ հայ ժողովուրդը հաղթում է, երբ միավորված է հայրենիքի ու ազգային արժեքների շուրջ։

Այս կարևոր ու խորհրդանշական օրը ապարանցիների և բազմաթիվ քաղաքացիների հետ երթով բարձրացանք դեպի «Վերածնունդ» հուշահամալիր՝ խոնարհվելով հայրենիքի համար կյանքը զոհաբերած քաջորդիների անմահ հիշատակի առաջ։

Բաշ Ապարանի հերոսամարտի ոգին այսօր էլ շարունակում է միավորել սերունդներին՝ փոխանցելով ուժ, հավատ ու վստահություն։
Հավատ, որ միասնական հայ ժողովուրդը դեռ շատ հաղթանակներ է կերտելու։
Շնորհավո՜ր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։