ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Այդ 8 միլիարդ դոլարը շատ անգրագետ է ծախսվել». Սամվել Կարապետյանը՝ զորահանդեսին ցուցադրված զինտեխնիկայի մասին

«Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ թաքցնի իր ձախողումները։ Քանի որ նա ամենամեծ ձախողումն ունեցել է բանակի հարցում, երկրի պաշտպանության, Արցախի հարցում, նրա արած այս քայլն ուղղված է նրան,որ ցույց տա, թե ինչպես է ծախսել 8 միլիարդ դոլարը, որը կախել է մեր պետության գլխին։ Բայց հաստատ մարդիկ, որոնք նայում են այս ամենը, համոզվում են, որ այդ 8 միլիարդ դոլարը շատ անգրագետ է ծախսվել»,- այսօրվա զորահանդեսին և ցուցադրված սպառազինությանն ու զինտեխնիկային անդրադառնալով՝ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նա ընդգծել է՝ նշված գումարով մենք կարող էինք ունենալ շատ հզոր զինտեխնիկայով հագեցած բանակ։

«Երբ մենք գանք իշխանության, կգնենք ամենաժամանակակից, ամենապետքական տեխնիկան, որը կպաշտպանի մեր ժողովրդին, մեր սահմանները»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։