Լրացել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության 10-րդ տարելիցը: Լրագրողները Արդարադատության նախարարից հետաքրքրվեցին՝ տեղեկացվա՞ծ որտեղ է գտնվում Վալերի Պերմյակովը. հայաստանյան դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման «Պետությունը հետաքրքրվե՞լ է՝ ի՞նչ պատիժ է կրում, որտե՞ղ է, ի՞նչ վիճակում է»,- շարունակեց լրագրողը: «Տեղեկություններ չունեմ տվյալ անձի գտնվելու վայրի մասին, բայց շնորհակալ եմ հարցադրման համար: Պատժի կատարման հետ կապված կփորձենք թարմացնել այն քայլերը, որոնք ժամանակին ձեռնարկվել են»,- ասաց նախարարը: