Թալանել են Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս զոհված Արմեն Գասպարյանի տունը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձիք տակնուվրա են արել տունը, հափշտակել ոսկյա զարդեր, գումար ու անգամ գողացել են տան՝ զոհվածի անկյունում եղած իրերը։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։