Search
Close this search box.

«Սուտ է դա, Հովիկ Աղազարյանն իմ ընկերն է»․ Սասուն Միքայելյան

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն, ով ԱԺ էր եկել՝ մասնակցելու ՔՊ փակ նիստին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, թե ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը և Սասուն Միքայելյանը վիճել են, հայտարարեց․ «Դա լուրջ հերյուրանք է»։

Լրագրողի դիտարկմանը` Աղազարյանն ասել է՝ կաշառքը ես եմ վերցնում, դղյակներն ուրիշնե՞րն են կառուցում, ասել է՝ միլիոնանոց բիզնեսներ են դրել ու հարստացել այստեղ նստածներից շատերը, Միքայելյանն արձագանքել է․ «Սուտ է դա, Հովիկ Աղազարյանն իմ ընկերն է»։