Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը

ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ այսօրվա հրապարակմանը, հայտնել են Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանը հայտարարել է, որ ընտանիքներում բռնության թեման բարձրաձայնելուց հետո իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ է զգում։

«Ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում։ Հուսով եմ՝ պետական ծառայությունները կկարողանան նման բան թույլ չտալ, որովհետև երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա»,- ասել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։