ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն, ով ԱԺ էր եկել՝ մասնակցելու ՔՊ փակ նիստին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, թե ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը և Սասուն Միքայելյանը վիճել են, հայտարարեց․ «Դա լուրջ հերյուրանք է»։
Լրագրողի դիտարկմանը` Աղազարյանն ասել է՝ կաշառքը ես եմ վերցնում, դղյակներն ուրիշնե՞րն են կառուցում, ասել է՝ միլիոնանոց բիզնեսներ են դրել ու հարստացել այստեղ նստածներից շատերը, Միքայելյանն արձագանքել է․ «Սուտ է դա, Հովիկ Աղազարյանն իմ ընկերն է»։