Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 21։50-ի սահմաններում, «հետարյունազեղային հիդրոցեֆալիա, վիճակ տարած հերոինֆեկցիայից և արտաքին դրենավորումից գլոբալ զարգացման հապավում, սուր գաստրոէմպերիդ ցնցումային համախտանիշ ասպիրացիա հարցականով» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ընդունված մի երեխա է մահացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը մարզերից մեկի բնակիչ 10 ամսական Հ․ Ո․-ն է: Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։