Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում խայտառակություն է ու լարված իրավիճակ

 

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում շարունակվում են ներքին դժգոհություններն ու քննարկումները։ Թատրոնին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին տարիներին հաստատությունում կադրային և կառավարման հետ կապված մի շարք հարցեր դարձել են աշխատակիցների դժգոհության պատճառ։

Մասնավորապես, մեր աղբյուրի պնդմամբ, թատրոնի փոխտնօրեն Հրաչ  Ներսիսյանի նախաձեռնությամբ աշխատանքի են ընդունվել նրա մտերիմներից և ծանոթներից մի շարք անձինք։ Ըստ նույն աղբյուրի՝ նրա սանիկը նշանակվել է արտադրամասի վարիչ, իսկ մեկ այլ մտերիմ՝ պարետի պաշտոնում։

Աղբյուրը նաև նշում է, որ 2022 թվականին պահեստապետի աշխատանքից ազատվելուց հետո թատրոնի պահեստի կառավարումն անմիջականորեն իրականացվում  է փոխտնօրենի վերահսկողությամբ։

Առավել ուշագրավ պնդումներից մեկը վերաբերում է թատրոնի շենքի վերանորոգման ընթացքում ապամոնտաժված   տանիքին։ Մեր զրուցակցի խոսքով՝ տանիքը տեղափոխվել է Էջմիածնում գտնվող փոխտնօրենի հայրական տուն։ Ասում են, որ ապամոնտաժված տանիքի արժեքավոր շինարարական գույքը Փոխտնօրենը դարձրել իր սեփականությունը։

Մեր աղբյուրը նշում  նաև, որ թատրոնի ներսում հաճախ քննարկումների առարկա են դառնում Հրաչ  Ներսիսյանի քաղաքական դիրքորոշումները։ Ըստ աշխատակիցների՝ տարբեր ժամանակահատվածներում նա հանդես է եկել տարբեր քաղաքական ուժերի նկատմամբ՝ Ռոբերտ քոչարյանից մինչև Փաշինյան, համակրանք արտահայտող դիրքերից, ինչն առաջացրել է տարակուսանք կոլեկտիվի մի մասի շրջանում։

Միաժամանակ, թատրոնում շարունակվում են կադրայինջարդն ու փոփոխությունները։ Վերջին շրջանում հայտնի է դարձել, որ Արմեն Էլբակյանն այլևս չի զբաղեցնելու գլխավոր ռեժիսորի պաշտոնը։ Տեղեկություններ կան նաև, որ դերասանուհի Մարիամ Շահինյանը ազատման դիմում է ներկայացրել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվում է նաև հնարավոր տարբերակ, որի համաձայն հաջորդ տարվանից թատրոնը կարող է անցնել ինքնաֆինանսավորման մոդելի։ Թատերական շրջանակներում մտահոգություն կա, որ նման փոփոխության դեպքում շենքն ավելի հաճախ կօգտագործվի տարբեր միջոցառումների և վարձակալական ծրագրերի համար, ինչը կարող է ազդել բուն ստեղծագործական գործունեության ծավալների վրա։ ԵՎ թատրոնի ներսում տեղի ունեցողը չի բացառվում որ աթոռակռվի համար է,, քանի որ թատրոնի շենքի վարձակալությունը եկամտաբեր գործ կարող է լինել։

Հ/Գ․ Թատրոնի ղեկավարության կամ մշակույթի ոլորտի պատասխանատուների   մեկնաբանությունը ստանալու դեպքում պատրաստ ենք ներկայացնել նաև նրանց դիրքորոշումը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։