Սրբուհի Գալյանն արժանացել է Anticorruption Champions Awards մրցանակին: Մրցանակը նրան հանձնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն Սրբուհի Գալյանին 2024 թվականին ճանաչել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջատարներից՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք կիրառելու համար:
Միջազգային ճանաչում և վարկանիշ ունեցող այս մրցանակը փաստում է երկրի ՝ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնառությունը, այն նպատակ ունի ճանաչել և աջակցել կոռուպցիայի դեմ պայքարող անձանց ու կազմակերպություններին: Այս մրցանակը տրվում է աշխարհի տարբեր երկրներում կոռուպցիայի դեմ պայքարող անձանց, ովքեր նշանակալի ավանդ ունեն հակակոռուպցիոն գործունեության մեջ: Հիմնական առանձնահատկություններն են՝ խրախուսել և աջակցել աշխարհի տարբեր երկրների հակակոռուպցիոն գործիչներին և աջակցել թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը;
Շնորհավորում ենք Սրբուհի Գալյանին՝ հիշեցնելով, որ Հայաստանում նա առաջին Anticorruption Champions Awards-ի մրցանակակիրն է: