Search
Close this search box.

Շոյգուն` «Զանգեզուրի միջանցքի» և Իրանի ինքնիշխանության մասին

Please enter a valid URL

«Ռուսաստանը վերահաստատում է, որ հարգում է Իրանի ինքնիշխանությունը Հարավային Կովկասի տրանսպորտային ուղիների հարցում»․ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Սանկտ-Պետերբուրգում իրանցի իր պաշտոնակից Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանը, հայտնում է իրանական Tehran Times լրատվամիջոցը։

Սեպտեմբերի 10-ին Շոյգու-Ահմադիան երկկողմ հանդիպմանն ընդառաջ հայտնի էր դարձել, որ ի թիվս երկկողմ հարցերի՝ քննարկվելու է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների թեման, մասնավորապես, Ադրբեջանը Նախիջևանին կապող ուղին, որի հարցում Թեհրանը բավականին զգայուն է։

Ըստ Tehran Times-ի՝ իրանական կողմը արձանագրել էր դեռևս մեկ ամիս առաջ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որում նա հաղորդագրությունների բացման հարցում «սաբոտաժի» մեջ էր մեղադրել հայկական կողմին։

Իրանը պարբերաբար իր անհամաձայնությունն է հայտնում Ադրբեջանի և Ռուսաստանի՝ Հայաստանից արտատարածքային միջանցքի կամ ճանապարհի պահանջներին։

Սեպտեմբերի 4-ին էլ իրանական կիսապաշտոնական Tasnim գործակալությունը հաղորդել էր, որ Իրանը Ռուսաստանին հորդորում է հրաժարվել «Զանգեզուրի միջանցքի» խնդրահարույց գաղափարին աջակցելուց։