Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, գողացվում են Watsap-ի հաշիվներ:
«Բացի դրանից շատերը չեն կարողանում մտնել Ֆեյսբուք, քանի որ երկփուլայինի ՍՄՍ—ը չի գալիս։ Բոլոր նման խնդիրները խնդրում եմ ինձ ուղարկեն իրենց համարը — Վոթսափի խնդրի դեպքում, եւ Ֆեյսբուքի պրոֆիլի հղումը — ինչոր մի ընկերոջ միջոցով։ Կփորձեմ անմիջապես Մետային ուղարկել տվյալները — փորձենք ձեզ վերականգնել։
Մի քիչ ուշոտ մանրամասն տեսանյութ կսարքեմ, թե ոնց խուսափել այս դեպքերից»,-գրել է նա։