ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Սամվել Կարապետյանը հաղթելու է, մի քանի օրից այդ հաղթանակը դուք էլ կտեսնեք». Նարեկ Կարապետյանի պատասխանը Արամ Սարգսյանին

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարների նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հարց ուղղեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին՝ եթե ընտրություններում «Ուժեղ Հայաստանը» չհաջողի, Սամվել Կարապետյանը կհաստատվի՞ Հայաստանում և կգործի՛ որպես տնտեսական ու քաղաքական գործիչ։

«Մեր պայքարը հաղթանակի համար է։ Սամվել Կարապետյանը ունենալու է հաղթանակ և տեղափոխվելու է Հայաստան, հետագա տարիները նա օգտագործելու է, որ մեր երկրին ապահովի բարեկեցություն, ապահովի ելք՝ այս աղքատության ճիրաններից և ազատություն այն մարդկանց, ովքեր ուզում են իրենց կարծիքն արտահայտել։ Դա է մեր ծրագիրը, այն ճանապարհը, որով գնալու ենք»,- պատասխանեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Դիմելով Արամ Սարգսյանին՝ Նարեկ Կարապետյանը հավելեց. «Մի քանի օրից այդ հաղթանակը Դուք էլ կտեսնեք, Դուք էլ կտեսնեք, թե ինչպես է Սամվել Կարապետյանն իր ծրագրերն իրականացնում»։

 

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։