Search
Close this search box.

Սա անուղղակի կերպով «օպելով համբալների» պատմության կրկնությունն է

Սա անուղղակի կերպով «օպելով համբալների» պատմության կրկնությունն էր: Այս մսին գրառոմ է արել իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը

Ավինյան Տիգրանն ասում է, որ տրանսպորտից օգտվելիս, ինքն էլ է «բանկային քարտով վճարում կատարելու ժամանակ խնդիր ունեցել», սակայն …
Նախ` չկա որևէ ապացույց, որ Ավինյան Տիգրանը տրանսպորտից է օգտվում:
Բացի դրանից` ի՞նչ է նշանակում «ես էլ եմ խնդիր ունեցել»: Հիշեցնեմ, որ Ավինյան Տիգրանը սովորական քաղաքացի է և ոչնչով այլ քաղաքացիներից չի տարբերվում: Այդ իմաստով, «ես էլ եմ խնդիր ունեցել» արտահայտությամբ վերջինս փորձում է իրեն վեր դասել այլ քաղաքացիներից: Դե, որ մենք էլ զարմանանք և մտածենք. եթե Ավինյան Տիգրանն է խնդիր ունեցել, ապա մենք ով ենք, որ չունենանք: Սա անուղղակի կերպով «օպելով համբալների» պատմության կրկնությունն է:
Վերջում էլ` Ավինյան Տիգրանն ավետում է, որ տրանսպորտից օգտվելիս, առաջացած խնդիրների «գերակշիռ մասն առաջանում է օգտվողների փորձառության պակասի հետևանքով»:
Փաստորեն, կրկին ժողովուրդն է մեղավոր: