Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ, խուսափել իրավիճակի սրմանն ուղղված ցանկացած գործողությունից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով սահմանին տիրող իրավիճակի մասին երկու երկրների պաշտպանության նախարարության հայտարարությունները։
«Մենք հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ Բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով», — հավելեց Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է գործընկերներին աջակցություն ցուցաբերել մնացած հակասությունների հաղթահարման հարցում ՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, սահմանի ապառազմականացման, հումանիտար հարցերի լուծման հարցում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համալիրին համապատասխան: