Ռուսաստանը պատրաստ է աջակցել խաղաղության պայմանագրի կնքմանը Երեւանի եւ Բաքվի միջեւ. Լավրով

Ապրիլի 12-ին Թուրքիայում Անթալիայի Դիվանագիտական ​​համաժողովի շրջանակում կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հանդիպումը։

Ինչպես հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ դաշնակցային համագործակցության եւ ռազմավարական գործընկերության ամրապնդմանն ուղղված գործնական քայլերը, համատեղ միջոցառումների ժամանակացույցը։

Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ։ Նշվել է «3+3» տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի շրջանակում փոխգործակցության շարունակականության, ինչպես նաեւ «կասպյան հնգյակի» աշխատանքի ակտիվացման կարեւորությունը։

Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ նպաստելու ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ խաղաղության պայմանագրի կնքմանը։ Ընդգծվել է 2020-2022թթ. Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ եռակողմ համաձայնագրերի համալիրի իրականացման անհրաժեշտությունը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։