Ռուսաստանում «Յակ-130» ինքնաթիռ է կnրածնվել

Կալմիկիայում կործանվել է Յակ-130 ռազմական ուսումնական ինքնաթիռ։ Ինքնաթիռի հնարավոր վթարի մասին հայտնի է դարձել 112 Telegram ալիքի հրապարակումից։

Պարբերականի տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է հանրապետության մայրաքաղաք Էլիստայի մոտ, իսկ վթարը տեղի է ունեցել քաղաքից 40 կիլոմետր հեռավորության վրա։ Հստակեցվում է, որ «Յակ-130» օդաչուին հաջողվել է դուրս նետվել ինքնաթիռից և հոսպիտալացվել։ Ինքնաթիռի կործանման նախնական պատճառը տեխնիկական խափանումն է։

Ավելի ուշ ռազմական ինքնաթիռի կործանման մասին տեղեկությունը հաստատել է շրջանային դատախազությունը։

Դատախազությունում գործակալության զրուցակիցը նշել է, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։