Ռուսական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները մեկ գիշերվա ընթացքում 16 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել և որսացել ՌԴ մի շարք մարզերում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:
«Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձերը կանխվել են։ Հոկտեմբերի 19-ին` ժամը 00.00-ից 06.00-ն ընկած ժամանակահատվածում (Երեւանի ժամանակով) հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները ոչնչացրել և որսացել են ուկրաինական 16 անօդաչու թռչող սարք: 13 ԱԹՍ խոցվել է Բրյանսկի մարզի տարածքում, 2-ը՝ Ռոստովի մարզի տարածքում, 1-ը՝ Բելգորոդի մարզում», – ասվում է հաղորդագրության մեջ։