Search
Close this search box.

Reuters. Սիրիայի նախագահը, հնարավոր է, զnհվել է ավիավթարի հետևանքով

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, որը մայրաքաղաք Դամասկոս թուրքամետ խմբավորումների ներխուժումից հետո կիրակի առավոտյան փախել էր երկրից, հնարավոր է, որ զոհվել է ավիավթարի հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիական կառավարական ինքնաթիռը օդ է բարձրացել Դամասկոսի օդանավակայանից։

Ըստ Al Jazeera-ի, օդանավակայանը թուրքամետ զինյալների հսկողության տակ հայտնվելուց մի քանի րոպե առաջ թռիչքներին հետևող համակարգերը ինքնաթիռ են հայտնաբերել Սիրիայի օդային տարածքում:

Syrian Air 9218 համարով Իլ-76 ինքնաթիռը վերջին թռիչքն է եղել Դամասկոսից։

Սկզբում ինքնաթիռը ուղղվել է արևելք, հետո թեքվել հյուսիս։ Մի քանի րոպե անց նրա ազդանշանն անհետացել է, երբ նա պտտվել է Հոմսի վրա: