«Հրապարակ»․ Աննա Վարդապետյանին նկար են նվիրել

«Հրապարակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չինաստան կատարած այցի ընթացքում հուշանվեր-նկար (տակդիրով) է նվեր ստացել։ Այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքից։ Քանի որ նկարը վաճառքում չկա, հստակ արժեքը հնարավոր չէ պարզել, սակայն, որպես ենթադրյալ արժեք, այն գնահատել են 60 հազար դրամ։

Աննա Վարդապետյանը Չինաստան մեկնել էր աշխատանքային այցով՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի 61-րդ նիստին մասնակցելու նպատակով։ Այցի ընթացքում ապրիլի 13-ին հանդիպել է ՉԺՀ Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազ Յինգ Յոնգին, եւ հենց հանդիպման ընթացքում էլ փոխանցվել է այս նվերը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։