Search
Close this search box.

Քաղաքապետարանից հայտնում են, որ երեկվա տեղացած անձրևը 2 անգամ գերազանցել է ամսական տեղումների նորմայի քանակը

Օգոստոսի 30-ի երեկոյան տեղացած անձրևի հետևանքով մայրաքաղաքի որոշ հատվածներում անձրևաջրերի կուտակումներ են արձանագրվել:

Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

««Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկություններով տեղումներն եղել են աննախադեպ՝ 17-18 մմ:

Այն գերազանցել է ամսական տեղումների նորմայի քանակը երկու անգամ:

Երևանի քաղաքապետարանի սանմաքրման հիմնարկի, ՆԳՆ փրկարար ծառայության և «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցներն իրականացնում են անձրևի հետևանքով առաջացած կուտակումների հեռացման աշխատանքներ»,- ասված է հայտարարության մեջ: