«Քաղաքական հայտարարություններ չեմ անում». Աննա Վարդապետյանը գնահատական չտվեց Փաշինյանի երեկվա պահվածքին

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը զերծ է մնում գնահատական տալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա պահվածքին։

«Գլխավոր դատախազը քաղաքական հայտարարություններ չի անում ու քաղաքական գնահատականներ չի տալիս»,- ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հարցին՝ ԱԺ-ում հայտարարեց Վարդապետյանը։

Վարդանյանն էլ հիշեցրեց. «Դուք այլևս վարչապետի օգնականը չեք, Դուք ՀՀ գլխավոր դատախազն եք: Ասեմ, որ համազգեստը Ձեզ շատ սազում է, Ձեզ կհորդորեի դուրս գալ նախկին կարգավիճակից, որովհետև Քրեական օրենսգրքում կան նաև հոդվածներ պարտականությունները չկատարելու կամ ոչ լիարժեք կատարելու մասին»։

Աննա Վարդապետյանը հայտարարեց՝ չի արձագանքում քաղաքական հայտարարությանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։