Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 3-ին պաշտոնական այցով կմեկնի Մոնղոլիա, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Պուտինը Մոնղոլիա կժամանի երկրի նախագահ Ուխնագիյն Խուրելսուխի հրավերով։
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները կքննարկեն ռուս-մոնղոլական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։
Ինչպես նշում է BBC-ն, սա կլինի Պուտինի առաջին այցը երկիր, որը ստորագրել է Հռոմի ստատուտը։ Մոնղոլիան այն ստորագրել է 2000թ․ և վավերացրել է 2002թ․։
Պաշտոնապես ՄՔԴ անդամ երկրները պարտավոր են կատարել օրդերը և ձերբակալել Պուտինին, գրում է BBC-ն: