75-ամյա երգչուհի Ալլա Պուգաչովան Գրյազ գյուղում գտնվող իր ամրոցից սկսել է հնաոճ իրեր մաս-մաս դուրս բերել։ Shot տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ «Պրիմադոննան» փորձել է արտերկիր տեղափոխել 20 մլն դոլար ընդհանուր արժողությամբ արժեքավոր իրեր: Նշվում է, որ այդ թվում են Ռեմբրանդտի և Լեոնարդո դա Վինչիի ժամանակակիցների նկարները։
Տելեգրամյան ալիքը հայտնում է, որ անցյալ տարի Մոսկվա կատարած այցի ժամանակ Պուգաչովայի ներկայացուցիչները կազմել են գույքի գույքագրում: Արժեքավոր բեռների ցանկում ներառվել են 19–րդ դարի ֆրանսիական ջահ, 19-րդ դարի մրգերի ծաղկաման, 16-19-րդ դարերի քանդակներ և նկարներ: Հայտարարվում է, որ այդ օբյեկտները ձևակերպված են Պուգաչովայի ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի անունով և պետք է արտերկիր ուղարկվեն Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանից։ Աղբյուրի տեղեկություններով՝ մաքսային ծառայությանը ներկայացվել է փաստաթղթերի ոչ ամբողջական փաթեթ, ինչի արդյունքում մերժվել է բեռի առաքումը:
Տելեգրամյան ալիքը հարցում է անցկացրել հնաոճ իրերի կոլեկցիոներների շրջանում, և նրանք հայտարարել են, որ այն արժեքավոր իրերը, որոնք ցանկանում է հանել Պուգաչովան, արժեն 20 միլիոն դոլար: Բացի այդ, նրանցից շատերը հազվագյուտ են և թանգարանային հետաքրքրություն են ներկայացնում:
Հիշեցնենք, որ 2023 թվականին Ալլա Պուգաչովան առնվազն երկու անգամ ժամանել է Ռուսաստան։ Այցերից մեկը կապված էր Տվերի ձայնագրման ստուդիա մեկնելու հետ։
Նշենք, որ ՌԴ ժողովրդական արտիստ Պուգաչովան արդեն 3-րդ տարին է, ինչ արտագաղթել է Ռուսաստանից։