Պատերազմի վտանգն ինչպես երեկ, այնպես էլ այսօր կա. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաններին՝ դրանք որակելով «ոչ լեգիտիմ»։
«Դրանք լեգիտիմ պահանջներ չեն, և դրանց վերաբերյալ մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք»,- ասել է նա։

Ռուբինյանը հիշեցրել է խաղաղության համաձայնագիրն ստորագրելու շուրջ խորհրդակցություններ սկսելու և փաստաթուղթը ստորագրելու՝ Հայաստանի պատրաստակամությունը։
«Պատերազմի վտանգն ինչպես երեկ, այնպես էլ՝ այսօր ու վաղը, կա, բայց պատերազմի առիթ չկա, հիմք չկա»,- նշել է նա անդրադառնալով պատերազմի վտանգին:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։