«Փաստ». Հազարավոր մարդկանց գործազուրկ դարձնելու գլխավոր հեղինակը զբոսնում է սարերում ու անտառներում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկու պատկեր միանգամից ուշադրություն գրավեցին երեկվա լրահոսում. «Մուլտի գրուպի» կազմի մեջ մտնող փակված ընկերությունների աշխատակիցների բողոքի ակցիաները և այդ ամենի խորապատկերում՝ «շվեդական քայլքի» ձողերով, արշավականի համազգեստով տավուշյան սարուձորերում «դեգերող» Նիկոլ Փաշինյանը:

Այսինքն՝ Փաշինյանն իր «սև գործն» արել է, «իրավապահ համակարգին» հրահանգները տվել է, ու… գնացել է արձակուրդը վայելելու՝ մինչև ամսվա վերջ:

Տեսեք, իր՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով միանգամից 1-2 օրվա մեջ մի քանի տասնյակ ընկերություններ, ձեռնարկություններ են փակվել: Խոսքը Գագիկ Ծառուկյանին պատկանող կամ նրան առնչվող ընկերությունների մասին է: Տարբեր հաշվարկներով՝ մոտ 7000 մարդ մնացել է անգործ: Եթե այդ աշխատողների ընտանիքներն էլ նկատի ունենանք, խոսքը մի քանի տասնյակ հազար մարդկանց մասին է:

Այսինքն, այդ մարդիկ հայտնվել են մի իրավիճակում, երբ նույնիսկ կոմունալ վճարները մուծելու խնդրի առաջ կարող են կանգնել: Մի առավոտ արթնացել են ու իմացել, որ իրենց գործազրկել են: Ու խոսքը սովորական, պարզ, աշխատավոր մարդկանց մասին է: Դեռ չենք ասում, որ իշխանության այդ գործունեության հետևանքով տուժել են նաև բազմաթիվ այլ ընկերություններ, որոնք փակված ընկերությունների հետ աշխատանքային պայմանավորվածություններ ունեն: Այսինքն՝ իրականում տուժածներն ավելի շատ են:

Դրան գումարած՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները Փաշինյանը վերջնականապես փչացրել է, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ, այդ թվում՝ գյուղացիներ, հողագործներ, բեռնափոխադրողներ, ահռելի վնասներ են կրում, անորոշ վիճակի մեջ են հայտնվել:

Իսկ ինքը՝ այդ ամենի գլխավոր հեղինակը, զբոսնում է սարերում ու անտառներում: Այ, կհանգստանա և մյուս ամսվա սկզբին կվերադառնա աշխատավայր ու արդեն նոր թափով, նոր եռանդով կսկսի բռնել, գործազրկել, փակել, «պետականացնել»…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։