Փաշինյանը ազատել է Վահե Ղազարյանին, Գնել Սանոսյանին, Արգիշտի Քյարամյանին, Ռուստամ Բադասյանին. Hraparak

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը կադրային փոխություններ է արել` աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին։

Հիշեցնենք, որ Կառավարության վերջին նիստին Փաշինյանը սպառնացել էր իրավապահներին, թե իր համբերության բաժակը լցվել է։ Վահե Ղազարյանին աշխատանքից ազատելու որոշման մասին մենք դեռեւս ամիսներ առաջ էինք գրել, Բադասյանին ազատելու որոշման մասին ևս լուրեր կար, իսկ թե որն է եղել Սանոսյանին ազատելու պատճառը, դեռեւս հայտնի չէ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։