Փաշինյանի նախկին թիմակիցը դատի տվեց Փաշինյանին

Վարչապետի հայտարարությունից հետո իրավապահների ուշադրության առանցքում հայտնված Լիպարիտ Դրմեյանն այսօր դիմում ներկայացրեց դատարան: Ընդդիմադիր գործիչը դատարանից պահանջում է զրպարտության համար պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին:

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավարին վարչապետը կասկածեց կոռուպցիայի մեջ: Փաշինյանը երեկ կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, թե Դրմեյանը պետական պաշտոնում սպասարկել է մասնավոր ընկերության՝ «Տաշիրի գրուպ»-ի շահերը: Այդ ժամանակ միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունը ՀԷՑ-ն իր ձեռքից վերցնելու ու պետականացնելու գործընթաց սկսելու հարցով դիմել էր միջազգային արբիտրաժային դատարան, որն էլ միջանկյալ որոշմամբ պահանջել էր Հայաստանից ձեռնպահ մնալ ընկերության ակտիվներն առգրավելուց, չփոխել ՀԷՑ-ի կառավարման մարմիններն ու կանոնադրությունը, չնշանակել ժամանակավոր կառավարիչ: Դրմեյանն ի պաշտոնե միջազգային դատարանում ներկայացնում էր Հայաստանի շահերը:

«Ես հիմա նաև հրապարակային առիթից օգտվելով հաղորդում եմ տալիս հանցագործության մասին հնարավոր, չգիտեմ, որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, բայց ես կարծում եմ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ, իրավապահ մարմիններն էլ պետք է քննարկեն՝ ո՞նց կարա պարզվի, որ էս շենքում մասնավոր ընկերության շահերը սպասարկող մարդ է եղել, հետո գնացել է։ Պետք է ստուգվեն հաշիվները, պետք է ստուգվի ունեցվածքը», — մասնավորապես ասաց վարչապետը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։