Պարզվում է՝ խաղաղասեր Նիկոլ Փաշինյանի` Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը ոչ ավել ոչ պակաս` Ադրբեջանի տարածքներ համարվող «Գարդման, Շիրվան և Նախիջևան» անունը կրող հասարակական կազմակերպության նախագահն է, և ծավալում է խիստ հայանպաստ գործունեություն։
Ըստ էության, Վիլեն Գաբրիելյանի ՀԿ֊ն չի ճանաչում Ադրբեջանի ներկա տարածքային ամբողջականությունը, և եթե արցախցի աշակերտի «Տատիկ֊պապիկ» նկարը կարող էր խաթարել հայ֊ադրբեջանական փխրուն խաղաղությունը, ապա կարելի է ենթադրել թե ինչ հետևանքների կարող է բերել Վիլեն Գաբրիելյանի ՀԿ֊ն։
Ժամանակին իրեն «Օմարի արծիվ», «Նավակ ճոճող» հորջորջող Վիլեն Գաբրիելյանը կարծես թե առաջիկայուն ճոճելու նոր օբյեկտ է գտել
։





