Հայաստանը չի կարող ԵԱՏՄ-ից դուրս գազի համադրելի գներ ակնկալել։ Նման կարծիք է հայտնել լրագրողներին Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանն այլընտրանք է փնտրում Ռուսաստանի հետ հարաբերություններին ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական առումով, հաղորդում է ТАСС-ը։
«ԵԱՏՄ-ն ոչ միայն իրացման առանցքային շուկա է, այլև ռեսուրսների հիմնական տեսակների գլխավոր մատակարարը հայկական տնտեսության համար։ Միության Գազի ընդհանուր շուկայի շրջանակում Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում հազար խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլար գնով։ Իսկ եթե գինը համեմատենք գազի ներկայիս «եվրոպական» գների հետ, որոնք այսօր գերազանցում են 600 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց, դա այլ կերպ, քան սուբսիդավորում անվանել, անհնար է։ Այդ գումարը կազմում է տարեկան մոտ 1 միլիարդ դոլար։ Դժվար թե Միությունից դուրս որևէ մեկը կարողանա Հայաստանին նման պայմաններ առաջարկել»,- նշել է ռուսաստանցի նախարարը։





