Search
Close this search box.

Փաշինյան-Ալիև բոլոր հանդիպումները դրական ենք գնահատում. ցանկացած խաղաղության պայմանագիր լավ է, երբ կան փոխզիջումներ. Արայիկ Հարությունյան

Հայաստանը Փաշինյան-Ալիև բոլոր հանդիպումները երկխոսության առումով դրական է գնահատում, այս մասին լրագրողներին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Վստահաբար, մենք միտված ենք նրան, որ նախաձեռնված գործընթացներն ու խաղաղության պայմանագրի ստորագրումն առաջիկայում իրականություն դառնան»,- ասաց նա։

Հարությունյանի խոսքով՝ Փաշինյան-Ալիև շփումները օգուտ տալիս են։

Նա ասաց, թե հայկական կողմը տեսնում է, որ հնարավորություն կա համաձայնեցնելու խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը։

Հարությունյանը մանամասներ չհայտնեց, թե ինչ հարցեր են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Կազանում, միայն ասաց, թե քննարկվել է սեղանին դրված հարցերի լայն շրջանակ։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարծում է, որ ցանկացած խաղաղության պայմանագիր լավ է, երբ կան փոխզիջումներ։

«Այս պահին պայմանագրի խմբագրված տարբերակները գտնվում են կողմերի մոտ, երբ նոր խմբագրումներ ու տարբերակներ լինեն, փոխանակումներ լինեն, հանդիպումների անհրաժեշտություն լինի՝ դրանք կլինեն»,- նշեց նա։