Ուզում ես օրը 6 անգամ մսով ճաշ կեր, եթե ապրում ես անբարեկարգ միջավայրում, ուրեմն աղքատ ես, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կա՞ն արդյոք Հայաստանում ընտանիքներ, որոնք հաց չունեն հենց հիմա, հենց այսօր՝ ցավոք, կան»,- նշեց նա։
Վարչապետի խոսքով` եթե ամեն օր այդ մարդկանց հաց տանք, խնդիրը չի լուծվի, որովհետև պաշտոնական վիճակագրությամբ էլ երևում է, որ ավելի քան 10 հազար ընտանիք Հայաստանում 10 և ավելի տարիներ անապահովության նպաստ են ստանում։
«Այսօր տվեցինք հացը, վաղը գնանք տեսնենք, թե ինչ է փոխվել նրանց կյանքում, կտեսնենք, որ վաղն էլ չունեն այդ հացը, վաղն էլ կտանք հաց, 3-րդ օրն էլ հաց չունեն, ու էլի կտանք հաց ու այդպես շարունակ։ Մենք ընդամենը տասը տարի նվաստացրել ենք այդ մարդկանց, դարձրել ենք կախյալ ու պետական մակարդակով աղքատությունը նրանց համար դարձրել ենք պետական մտածողություն, ապրելակերպ ու նրանց երեխաներին դատապարտել ենք աղքատ լինելու ճանապարհին»,- հայտարարեց Փաշինյանը։