Ունենք տեղեկություններ, որ ընտրակաշառքներ բաժանվել են. Դանիել Իոաննիսյան

Ընտրակաշառքի բաժանման կասկածանքով ձերբակալման դեպք կա մի քանի ժամ առաջ: Ես այս մասով պետք է ասեմ, որ դիտորդական առաքելությունը թեպետ չունի տվյալներ, որոնք կվկայեն, որ հենց ձերբակալված անձինք ընտրակաշառք են բաժանել, բայց միաժամանակ պետք է ասեմ, որ մենք ունենք տեղեկություններ, որ ընտրակաշառքներ բաժանվել են: Այդ մասին հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Որ երևույթը եղել է Գյումրիում, մենք կարող ենք դա հաստատել: Արդյո՞ք դա արել են հենց այն անձինք, որոնք ձերբակալվել են հիմա, կամ այն անձինք, որոնք ձերբակալվել էին հինգշաբթի օրը, մենք ոչ կարող ենք հաստատել, ոչ հերքել»,- ասել է նա:

Ինչպես արդեն հայտնել ենք, «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից` հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով:

Ավելի վաղ «Մեր քաղաքը» դաշինքը Ֆեյսբուքի էջում հայտարարություն էր տարածել, որ քաղաքացիական հագուստով անհայտ անձինք առևանգել են ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։