Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում առաջընթաց կա, սակայն հավելել են, թե խաղաղ բանակցությունների ավարտի համար կան «որոշակի մարտահրավերներ և ռիսկեր»։
«Ներկայումս Հայաստանի հետ Ադրբեջանի նախաձեռնած երկկողմ բանակցություններում կարևոր առաջընթաց է գրանցվել։ Սակայն, չնայած բանակցությունների առաջընթացին, պահպանվում են խաղաղ բանակցությունների հաջող ավարտի մարտահրավերներն ու ռիսկերը»,– ասված է հայտարարության մեջ։ Ռիսկերի և մարտահրավերների շարքում ԱԳՆ-ն նշել է «Հայաստանի ռազմականացումը և Ադրբեջանի նկատմամբ Սահմանադրության մեջ պահպանվող տարածքային հավակնությունները»: