Search
Close this search box.

Օպերայի հարակից շինությունները կքանդվեն

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից շինությունները քանդվելու են։ Այս մասին Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այդ տարածքները հանրային ընդհանուր օգտագործման տարածքներ են, և այնտեղ պետք է լինեն ոչ թե շինություններ, այլ կանաչ տարածքներ, զբոսավայրեր։ Ես շատ ուրախ եմ, որ արդեն տեղեկանում եմ՝ որոշ տարածքներ, հաշվի առնելով նաև գինը, վերադառնում են Երևանի քաղաքապետարան»,- ասել է Ավինյանը։