Այսօր երեկոյան կայանալիք ՔՊ խմբակցության նիստին կմասնակցի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ամենայն հավանականությամբ նիստին քննարկվելու է Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին եւ Հովիկ Աղազարյանին «խնդրել էր» վայր դնել մանդատը: Նարեկ Զեյնալյանն արդեն դիմումը գրել է, իսկ Հովիկ Աղազարյանը դիմադրում է:
Այսօր երեկոյան ՔՊ խմբակցությունը նիստ կանի. Հնարավոր է քննարկեն Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը