Նախարար Պապոյանը նշել է Վերին Լարսի անցակետում հերթերի պատճառը

Վերին Լարսի անցակետում հերթերն ունեն տեխնիկական պատճառ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Տեղեկացված եմ, որ դա տեխնիկական հարց է, որը ուղիղ կապված չէ Հայաստանի հետ և այն դժվարությունները, որոնք ունեն հայկական բեռնափոխադրողները, ունեն նաև մյուս երկրները։ Հուսով եմ, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև կլուծվի այդ հարցը»,- ասել է Պապոյանը։

Նշենք, որ օգոստոսի 7-ին հայտնի էր դարձել, որ «Վերին Լարս» անցակետում ռուս-վրացական սահմանն անցնելու էլեկտրոնային հերթում բեռնատար ավտոմեքենաների թվաքանակը մոտեցել է 4500-ի: Հրապարակվել են նաև կադրեր։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։