Search
Close this search box.

Միշել. Մտադիր ենք Վրաստանի հարցը քննարկել նոյեմբերին կայանալիք ԵԽ նիստում

«Հետևելով Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին՝ ես մտադիր եմ Վրաստանի հարցը մտցնել Բուդապեշտում կայանալիք ԵԽ ոչ պաշտոնական նիստի օրակարգում»,-X-ի իր էջում հայտարարել է ԵԽ նախագահ Շարլ Միշելը՝ ավելացնելով, որ նոյեմբերի այդ նիստում ԵԽ-ն կգնահատի իրավիճակը և կսահմանի հետագա քայլերը Վրաստանի հետ հարաբերություններում։

ԵԽ պաշտոնյան նշել է, որ իրենք ի գիտություն են ընդունել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական գնահատականը ընտությունների վերաբերյալ ու կոչ են անում ՎրաստանիԿենտրոնական ընտրական հանձնաժողովին և այլ մարմիններին կատարել իրենց պարտականությունը՝ արագ, թափանցիկ և անկախ հետաքննել ընտրական խախտումներն ու դրանց վերաբերյալ պնդումները:

«Այս ենթադրյալ խախտումները պետք է լրջորեն պարզաբանվեն և լուծվեն։ Մենք կրկնում ենք ԵՄ-ի կոչն ուղղված վրացական ղեկավարությանը` ցույց տալ իր հավատարմությունը ԵՄ ճանապարհին»,-նշել է Շարլ ՄԻշելն ու Վրաստանի քաղաքական դաշտի ներկայացուցիչներին կառուցողական լինելու ու երկխոսության կոչ արել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունների արդյունքում նախնական տվյալներով իշխող «Վրացական երազանքը» հավաքել է ձայների 53,92 տոկոսը։ Ընդդիմությունը չի ընդունում արդյունքներն ու կոչ է արել քաղաքացիներին այսօր դուրս գալ փողոց։