Սևանում նախընտրական հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը չմոտեցավ իրեն հարցեր ուղղել ցանկացող քաղաքացիներին։
Փաշինյանը նրանց առաջարկել է հարցերով դիմել իր օգնականին։
Ավելի ուշ մի կին փորձել է ավտոբուսի մոտ դիմել Փաշինյանին՝ խնդրելով ընդամենը մեկ րոպե ժամանակ հատկացնել իրեն։
Կինը հետաքրքրվել է, թե արդյոք Սևան քաղաքը նախատեսվում է աճուրդի հանել։ Ի պատասխան՝ Փաշինյանը կրկին առաջարկել է տվյալները թողնել օգնականի մոտ։
«Խնդրում եմ ինձ լսեք, մի հարցի պատասխանեք՝ Սևան քաղաքս աճուրդի տա՞կ է»,- հարցրել է քաղաքացին





