Search
Close this search box.

Մենք ամեն ինչ արել ենք հայերին օգնելու համար, բայց, տեսեք, ցանկացան դեպի Արևմուտք, ԵՄ. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ «հանդես է գալիս Հայաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու օգտին»։ Այս մասին նա հայտարարել է Բելառուսում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։

«Լավ կլիներ, որ, ինչպես նախկինում, լավ հարաբերություններ կառուցեինք Հայաստանի հետ՝ չնայած բոլոր թերություններին ու նրբերանգներին։ Հավատացեք, սա բացարձակապես մեր մեղքը չէ,- ասեկ է նա, -Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին, համագործակցել ենք ինչպես ամենամոտ մարդկանց հետ, ամեն կերպ օգնել ենք։ Բայց, տեսեք, ցանկացան դեպի Արևմուտք, ԵՄ»։
«Ի՞նչ Արևմուտք։ Մենք դեմ չենք համագործակցությանը Արևմուտքի, ամերիկացիների հետ, բայց տեսեք նրանց քաղաքականությունը… Վաղն Ամերիկայում իշխանության կգա նոր ղեկավարություն, նույնիսկ հին ու նոր (Քամալա Հարիս և այլն) — տեսեք, քաղաքականությունը բոլորովին այլ կլինի: Նրանց սովորությունն է. «Ո՞վ եք դուք, մենք ձեզ չենք ճանաչում»: «Դուք չգիտե՞ք, մենք ձեզ հետ ընկերներ ենք եղել, դուք մեզ զենք եք մատակարարել… — «Ո՛չ, այդ մենք չէինք»,- ԱՄՆ-ում հաղորդակցության իր օրինակն է բերել Լուկաշենկոն։ — Դա իրենց քաղաքականությունն է։ Եվ ես այս մասին անընդհատ ասել եմ ձեր ղեկավարությանը։ Եթե, ասում եմ, չեք հասկանում, ուրեմն ես արդեն հին մարդ եմ քաղաքականության մեջ։ Ես շատ եմ տեսել։ Չի կարելի նրանց վստահել»:

«Հայերը շատ խելացի մարդիկ են։ Մոտ ապագայում նրանք կպարզեն, թե որտեղ է իրենց երջանկությունը»,- ասել է Լուկաշենկոն։