Մայր Աթոռը դատապարտում է քարոզչական անընդունելի միջոցները՝ թշնամանքի և ատելության խոսույթը, անպարկեշտ բառապաշարը, բռնաճնշումները

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի անդամները դատապարտում են այն խոսույթը, որն այս օրերին իշխանության կողմից հնչում է քարոզարշավի ժամանակ՝ ավելի բևեռացնելով մեր հասարակությանը։

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի հայտարարությունում ընդգծվում է՝ այդպիսի գործելաոճը վտանգներով է հղի.

«Գերագույն հոգևոր խորհուրդը խորապես մտահոգված է ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քարոզարշավի ընթացքում քարոզչական անընդունելի միջոցների, այդ թվում՝ բռնաճնշումների, ոչ իրավաչափ ուժի կիրառման առնչությամբ։

Տեղ գտնող թշնամանքի ու ատելության խոսույթը, անվայելուչ և անպարկեշտ բառապաշարը միմիայն պառակտում և առավել բևեռացնում են մեր հասարակությանը՝ ժողովրդի մեջ առաջ բերելով ընդվզում, հիասթափություն և նոր լարվածություն, նաև լրջագույն սպառնալիքներ ստեղծելով հայոց պետականության համար»։

Գերագույն հոգևոր խորհուրդը անթույլատրելի է համարում և դատապարտում է նաև հանուն քաղաքական սեփական նկրտումների՝ Եկեղեցու և եկեղեցականության թիրախավորման քայլերը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։