Լուկաշենկոն պատրաստ է Թրամփին առաջադրել խաղաղության Նոբելյան մրցանակի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի։ Այս մասին հաղորդում է БелТА-ն։

Սակայն առաջադրումը տեղի կունենա միայն այն դեպքում, եթե Թրամփին հաջողվի վերջ տալ պատերազմներին։ «Եթե նա դա անի, մենք խնդրագիր կուղարկենք Նոբելյան մրցանակի համար»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Լուկաշենկոն հիշեցրել է, որ Դոնալդ Թրամփը նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր վերջ տալ պատերազմներին, այդ թվում՝ Ուկրաինայում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։